Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպան Գորդոն Սոնդլանդը հրաժարական է տվել: Նա ասել է, որ դա կատարել է երկրի նախագահի նախաձեռնությամբ: Սոնդլանդի հրաժարականից մի քանի ժամ առաջ Սպիտակ տունը աշխատանքից ազատել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակից փոխգնդապետ Ալեքսանդր Վինդմանին:
Երկուսն էլ Դոնալդ Թրամթի իմփիչմենթի գործում նրա դեմ ցուցմունք տված առանցքային վկաներից էին:
Ներկայացուցիչների տան լսումներին Վինդմանը ցուցմունք էր տվել Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցի մասին: Դեսպան Սոնդլանդն ասել էր, որ Զելենսկու այցը ԱՄՆ կազմակերպելու պահանջներից մեկը նախկին փոխնախագահ Ջո Բայդենի ընտանիքի դեմ Ուկրաինայում հետաքննություն սկսելն էր: ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին Սոնդլանդը Թրամփի քարոզարշավի ամենամեծ նվիրատուներից մեկն էր: Ընտրություններից հետո նա դեսպան էր նշանակվել Եվրամիությունում:
Անցած չորեքշաբթի Սենատը մերժեց Թրամփին Ներկայացուցիչների տան հայտնած իմփիչմենթը: