Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատում մեկնարկեցին նախագահի իմփիչմենթի հարցով դատական լսումները


ԱՄՆ - Կոնգրեսական Ադամ Շիֆը ելույթ է ունենում Սենատում նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հարցով լսումների ժամանակ, Վաշինգտոն, 21-ը հունվարի, 2020թ.

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Սենատում մեկնարկեցին դատական լսումները, որոնք նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացի մաս են կազմում: Լսումների առաջին օրը քննարկումներ են տեղի ունեցել աշխատակարգի շուրջ:

Սենատորները կուսումնասիրեն մեղադրանքի երկու կետ՝ իշխանությունը չարաշահելը և Կոնգրեսի աշխատանքներին խոչընդոտելը: Այս մեղադրանքները հաստատվել են Ներկայացուցիչների պալատի քվեարկությամբ, որը մեկ ամիս առաջ իմփիչմենթ հայտնեց նախագահին։

Թրամփը Միացյալ Նահանգների շուրջ 250 տարվա պատմության մեջ իմփիչմենթի ենթարկվող երրորդ նախագահն է՝ Էնդրյու Ջոնսոնից և Բիլ Քլինթոնից հետո, սակայն նախորդ երկու դեպքում էլ Սենատը պաշտոնանկ չի արել նախագահներին:

Ըստ վերլուծաբանների՝ Դոնալդ Թրամփի դատաքննությունը ևս, ամենայն հավանականությամբ, կավարտվի նույն սցենարով և առանց անակնկալների. նախագահի կուսակից հանրապետականները, որոնք մեծամասնություն ունեն Սենատում, միաձայն պաշտպանում են Թրամփին։

XS
SM
MD
LG