Մատչելիության հղումներ

Երևանում վաղը ցերեկը ձյուն է սպասվում


Ձմեռը Երևանում, արխիվային լուսանկար

Հայաստանի տարածքում այսօր և առաջիկա գիշերը, փետրվարի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն։

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում այսօր և առաջիկա գիշերը, փետրվարի 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը ցերեկը սպասվում է ձյուն։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր ժամը 8:15-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ փակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ դժվարանցանելի (առկա է մերկասառույց):

Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG