Մատչելիության հղումներ

Լոնդոնը Եվրամիությանը զիջելու մտադրություն չունի


Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Լոնդոն, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Լոնդոն, արխիվ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վաղը մտադիր է Եվրամիությանը նախազգուշացնել այն մասին, որ Լոնդոնը տնտեսական համագործակցույթան շուրջ Բրյուսելի հետ բանակցություններում զիջումների գնալու մտադրություն չունի:

Վաղը Ջոնսոնը ելույթ կունենա գործարար շրջանակների, օտարերկրացի դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հավաքում:

Ըստ Պահպանողական կուսակցության մի աղբյուրի` այդ ելույթում վարչապետը նկատել կտա, որ Մեծ Բրիտանիան չի ցանկանում «Եվրամիության ընդհանուր օրենքների և նորմերի հետ համաձայնեցնել բրիտանական իրավական ակտերը»:

Միաժամանակ, աղբյուրը նշել է, թե Բրիտանիան ցանկանում է Եվրամիության հետ կնքել ազատ առևտրի այնպիսի պայմանագիր, ինչպիսին միությունը ժամանակին ստորագրել է Կանադայի կամ Ավստրալիայի հետ:

Այդօրինակ պայմանագիրը կողմերին գրեթե ամբողջությամբ ազատում է հարկերից և տուրքերից:

«Եթե դա չհաջողվի, Լոնդոնը պատրաստ կլինի Եվրամիության հետ առևտուր անել ոչ ձեռնտու պայմաններով, բայց զիջումների չի գնա»,- ասել է անանուն աղբյուրը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը պաշտոնապես դուրս է եկել Եվրոպական միության կազմից: «Բրեքզիթ»-ի որոշումն ուժի մեջ է մտել հունվարի 31-ի ճիշտ կեսգիշերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG