Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կորոնավիրուսի առաջին երկու դեպքերն են արձանագրվել


Ռուսաստան- Ուղևորներն ու երկաթուղային կայարանի աշխատակիցները պաշտպանիչ դիմակներ են կրում Եկատերինբուրգի երկաթուղային կայարանում, 29 հունվարի, 2020թ.

Ռուսաստանում կորոնավիրուսի առաջին երկու դեպքերն են արձանագրվել: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկու հիվանդներն էլ Չինաստանից են ժամանել Ռուսաստան:

«Կառավարությունը սկսում է տարհանել Ռուսաստանի քաղաքացիներին համաճարակի կենտրոն Ուհանից», - հայտարարել է փոխվարչապետ, նոր վարակի հարցով միջկառավարական հանձնաժողովի նախագահ Տատյանա Գոլիկովան:

Ավելի վաղ վարչապետ Միշուստինի հանձնարարականով Ռուսաստանը փակել էր Չինաստանի հետ սահմանը:

XS
SM
MD
LG