Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վարչապետը հանձնարարել է փակել Չինաստանի հետ սահմանը


Չինաստան- քաղաքացիները հերթ են կանգնել՝ գնելու վարակիչ պաշտպանիչ դիմակ, Հոնգ Կոնգ, 30 հունվարի, 2020թ.

Չինաստանում նոր կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 170-ի, հիվանդության դեպքեր են արձանագրվել երկրի արդեն բոլոր շրջաններում: Տասնյակ երկրներ սկսել են տարհանել իրենց քաղաքացիներին համաճարակի էպիկենտրոն Ուհան քաղաքից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր կրկին հանդիպում կանցկացնի՝ առաջիկա քայլերը քննարկելու շուրջ: Չինաստանից բացի, վարակի դեպքեր են արձանագրվել առնվազն 16 երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Թայլանդում ու Հարավային Կորեայում:

Մի շարք երկրներ փակել են սահմաններն ու դադարեցրել օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ: Ռուսաստանի վարչապետը ևս այսօր հանձնարարել է փակել Չինաստանի հետ սահմանը:

XS
SM
MD
LG