Մատչելիության հղումներ

Ալմաթիում ընթանում է Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Միխայիլ Միշուստինի հետ


Ղազախստան-ԵԱՏՄ-ի անդամ երկրների վարչապետերը, Ալմաթի, 31-ը հունվարի, 2020թ.

Ալմաթիում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումը Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ:

Երկու ղեկավարները Ղազախստան են մեկնել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին:

Ավելի վաղ, դիմելով գործընկերներին, Հայաստանի վարչապետը հայտարարել էր՝ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը ԵԱՏՄ տարածքում միասնական էներգետիկ և տրանսպորտային շուկա ստեղծելու ուղղությամբ՝ ապահովելով ոչ խտրական մոտեցումներ գնագոյացման ու տարիֆների ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG