Մատչելիության հղումներ

Ղազախստանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը


Ղազախստան-ԵԱՏՄ-ի անդամ երկրների վարչապետերը, Ալմաթի, 31-ը հունվարի, 2020թ.
Ղազախստան-ԵԱՏՄ-ի անդամ երկրների վարչապետերը, Ալմաթի, 31-ը հունվարի, 2020թ.

Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստը՝ կազմակերպության անդամ երկրների վարչապետերի մասնակցությամբ:

Ողջունելով գործընկերներին՝ Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը ԵԱՏՄ տարածքում միասնական էներգետիկ և տրանսպորտային շուկա ստեղծելու ուղղությամբ՝ ապահովելով ոչ խտրական մոտեցումներ գնագոյացման ու տարիֆների ոլորտներում:

Փաշինյանը նաև կոչ է արել անդամ երկրներին համախմբել ջանքերը և վերացնել այն խնդիրներն ու սահմանափակումները, որոնք խոչընդոտում են միասնական տնտեսական տարածքի ստեղծմանը:

Ղազախստանում ընթացող այս հավաքին առաջին անգամ մասնակցում է նաև Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG