Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը պաշտոնապես 39 է: Հանգստյան օրերին փրկարարները շարունակել են որոնողական աշխատանքները, նրանց հաջողվել է փլատակներից փրկել 45 հոգու, ևս 1600-ը վնասվածքներ են ստացել, երկու բնակիչ էլ անհետ կորած է:
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով փլվել է 76 շինություն և վնասվել հազարավոր բնակելի տներ:
Աղետը տեղի էր ունեցել արևելյան Էլազիգ նահանգում, որտեղ ստորգետնյա ցնցումները հազվադեպ երևույթ չեն. նախորդ անգամ այստեղ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել 2010 թվականին, որի հետևանքով 51 մարդ էր զոհվել:
Թուրքիայում ամենաուժգին երկրաշարժը վերջին տասնամյակում տեղի է ունեցել 1999 թվականին երկրի հյուսիս-արևմուտքում` խլելով 18000 մարդու կյանք։