Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի ընտանիքներին


Թուրքիա, փրկարարները փորձում են օգնություն ցույց տալ երկրաշարժից տուժածներից մեկին, Էլազիգ նահանգ, 25 հունվարի, 2020թ.

Թուրքիայում ուրբաթ ուշ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 36-ի, ավելի քան 1600 մարդ վիրավոր է: Ժամեր առաջ փրկարարներին հաջողվել է փլուզված շենքից դուրս բերել 35-ամյա մի կնոջ՝ երկու տարեկան աղջկա հետ. նրանք շուրջ 28 ժամ մնացել էին փլատակների տակ:

Աղետը տեղի էր ունեցել արևելյան Էլազիգ նահանգում: Ըստ մասնագետների` ցնցումների ուժգնությունը հասել էր 6,8 մագնիտուդի:

Աշխարհի տասնյակ երկրներ, այդ թվում՝ Հայաստանի արտգործնախարարությունը խորը ցավակցություն են հայտնել մահացածների ընտանիքներին:

«Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնասված շրջանների վերականգնում», - ասված է Հայաստանի արտգործնախարարության թվիթերյան էջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG