Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահին


 Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, արխիվային լուսանկար
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, արխիվային լուսանկար

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

Նախագահի աշխատակազմից փոխանցում են, որ ուղերձում ասված է.

«Հնդկաստանի նշանակալի նվաճումները տարբեր ոլորտներում իրենց անմիջական ներգործությունն ունեն համընդհանուր առաջընթացի վրա։

Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Համոզված եմ, որ երկկողմ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև առկա բարեկամական կապերն ու փոխգործակցությունն ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG