Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատում` նախագահի իմփիչմենթի հարցով նիստում, ելույթ են ունենում Սպիտակ տան փաստաբանները


ԱՄՆ նախագահական վարչակազմի իրավաբանական հարցերով խորհրդական Պետ Սիպոլոնեն ելույթ է ունենում Սենատում, Վաշինգտոն, 25 հունվարի, 2020թ.

Ամերիկյան Սենատում` նախագահ Թրամփի իմփիչմենթի նիստում, երեկվանից ելույթ են ունենում Սպիտակ տան փաստաբանները: Վերջիններս ևս, մեղադրող կողմի` դեմոկրատների նման երեք օր ժամանակ կունենան իրենց հակափաստարկները ներկայացնելու համար:

Առաջինը ելույթ է ունեցել նախագահական վարչակազմի իրավաբանական հարցերով խորհրդական Պետ Սիպոլոնեն, ով հայտարարել է, թե պաշտպանական կողմը պատրաստվում է հրապարակել փաստեր, որոնք դեմոկրատները նախընտրել են լռության մատնել: Այսօր Կոնգրեսում ոչ աշխատանքային օր է, քննարկումները կշարունակվեն երկուշաբթի:

Դատավարության հիմքում նախագահ Թրամփի հեռախոսազրույցն է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ: Ընդդիմախոսները պնդում են, թե նա փորձել է օգտագործել պաշտոնեական դիրքը հանուն սեփական շահի, մասնավորապես, պահանջել է Կիևից հետաքննություն սկսել առաջիկա նախագահական ընտրություններում իր հավանական մրցակից Ջո Բայդենի և նրա որդու դեմ, ով տարիներ շարունակ բարձր պաշտոն է զբաղեցրել Ուկրաինայի խոշորագույն ընկերություններից մեկում:

XS
SM
MD
LG