Մատչելիության հղումներ

Դուման առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության բարեփոխումը


ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և վարչապետ նշանակված Միխայիլ Միշուստինը, Մոսկվա, 16-ը հունվարի, 2020թ.

Ռուսաստանի Պետական Դուման առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայացրած սահմանադրական բարեփոխումների փաթեթին: Օրինագծի օգտին կողմ են քվեարկել բոլոր 432 պատգամավորները:

«Սա միասնության հզոր վկայություն է», - ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

Նրա փոխանցմամբ՝ երկրորդ ընթերցումը նախատեսված է փետրվարի 11-ին:

Փաթեթը պետք է նաև երրորդ ընթերցմամբ ընդունվի, ինչից հետո կփոխանցվի խորհրդարանի վերին պալատ՝ Դաշնության խորհուրդ: Փաթեթն ուժի մեջ կմտնի նախագահ Պուտինի վավերացմամբ:

Նախագահը հունվարի 15-ին է հանդես եկել Սահմանադրությունը լրամշակելու նախաձեռնությամբ, ինչից հետո վարչապետ Դմիտրի Մեդվեդևի կառավարությունը հրաժարական է ներկայացրել:

Ռուսաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել է Հարկային ծառայության պետ Միխայիլ Միշուստինը:

Պուտինի առաջարկած փոփոխությունները ենթադրում են խորհրդարանի լիազորությունների ընդարձակում: Բացի այդ, Պետական խորհուրդը կստանա լրացուցիչ լծակներ:

Ենթադրվում է, որ օրինագիծը կներկայացվի հանրաքվեի: Պուտինն առաջարկել է Սահմանադրության բարեփոխումը՝ նշելով, որ Մայր օրենքը 1993 թվականին ընդունելուց հետո երկրում տեղի են ունեցել էական փոփոխություններ:

XS
SM
MD
LG