Մատչելիության հղումներ

Սենատում շարունակվում է Թրամփի դատավարությունը


ԱՄՆ - Դեմոկրատ Ադամ Շիֆը ելույթ է ունենում Սենատում նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով դատական նիստում, Վաշինգտոն, 22-ը հունվարի, 2020թ.

ԱՄՆ Սենատում շարունակվում է նախագահ Դոնալդ Թրամփի դատավարությունը:

Ներկայացուցիչների տունը 2019-ի դեկտեմբերի 18-ին է իմփիչմենթի ենթարկել Թրամփին: Դեմոկրատները նրան մեղադրում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և օրենսդիրների աշխատանքը խոչընդոտելու մեջ:

Թրամփը մեղադրանքը կեղծ է անվանում և պնդում է, որ անմեղ է:

Դեմոկրատների համոզմամբ՝ Թրամփը 2019-ի ամռանն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում ճնշում է բանեցրել և փորձել է կորզել նախկին փոխնախագահ, 2020-ի նախագահական ընտրություններում հավանական մրցակից Ջո Բայդենին վարկաբեկող տեղեկություններ:

Երեկ ելույթ ունենալով Սենատում, մեղադրող կողմի գործողությունները համակարգող դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն ասել է, որ եթե Սենատը պաշտոնանկ չանի նախագահին՝ ապագայում նախագահները կշարունակեն պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործելակերպը:

Առաջիկայում Սենատում պաշտպանական կողմը կներկայացնի իր փաստարկները:

Վերլուծաբանների համոզմամբ՝ Թրամփը պաշտոնանկ չի արվի, քանի որ հանրապետականները Սենատում մեծամասնություն ունեն:

XS
SM
MD
LG