Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն այսօր կշարունակի քննարկել նոր վարակի բռնկման հետ կապված իրավիճակը


Ավստրալիա - Չինաստանի Վուհան քաղաքից Սիդնեյ ժամանած ընտանիքը բուժզննության է ենթարկվում օդանավակայանում, 23-ը հունվարի, 2020թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այսօր կշարունակի քննարկել Չինաստանում շնչառական նոր վարակի բռնկման հետ կապված խնդիրը և աշխարհում արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտությունը: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրենը:

Երեկ Ժնևում տեղի է ունեցել արտահերթ նիստ վարակի բռնկման հետ կապված:

Նոր տեսակի կորոնավիրուսը, վերջին տվյալներով, 17 մարդու մահվան պատճառ է դարձել, վարակվածների թիվը 500-ից ավելի է։

Բժիշկների փոխանցմամբ, հիվանդության ախտանշաններն են՝ ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ, որոնք հանգեցնում են թոքաբորբի։

XS
SM
MD
LG