Մատչելիության հղումներ

Չինաստանում նոր շնչառական վարակի հետևանքով 4-րդ մարդն է մահացել


Չինաստան - Նոր վարակի ախտանշաններով հերթական հիվանդն է տեղափոխվում հիվանդանոց, Ձինյինտան, 18-ը հունվարի, 2020թ.

Չինաստանում նոր շնչառական վարակի հետևանքով 4-րդ մարդն է մահացել` 89 տարեկան մի տղամարդ։

Վարակը տարածվել է դեպի Թայլանդ, Ճապոնիա, Հարավային Կորեա։

Չինաստանի առողջապահական համակարգի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ 15 բուժաշխատող ևս վարակվել է այս նոր հիվանդությամբ։

Վարակի մասին հայտնի դարձավ անցած տարվա դեկտեմբերին։ Բարձր ջերմություն, հազ, որը հանգեցնում է թոքաբորբի. սրանք են հիվանդության առաջին նշանները։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վաղը շտապ հավաք է կազմակերպելու խնդիրը քննարկելու, ինչպես նաև հասկանալու համար՝ արդյո՞ք այս իրավիճակը կարող է միջազգային մակարդակով արտակարգ իրավիճակ որակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG