Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն այսօր կորոշի՝ անհրաժեշտ է արդյոք արտակարգ դրություն հայտարարել նոր վարակի հետ կապված


Չինաստան - Շանհայի փողոցներից մեկում, 21-ը հունվարի, 2020թ.

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այսօր կորոշի՝ անհրաժեշտ է արդյոք արտակարգ դրություն հայտարարել Չինաստանում սկիզբ առած շնչառական նոր վարակից հետո, որի հետևանքով արդեն 9 մարդ է մահացել, հարյուրավորները՝ հիվանդացել:

Բժիշկների փոխանցմամբ, հիվանդության ախտանշաններն են՝ ջերմություն, հազ, շնչառական խնդիրներ, որոնք հանգեցնում են թոքաբորբի։

Չինաստանի իշխանությունների հաղորդմամբ, այս պահին երկրում 400-ից ավելի հիվանդ կա:

Նախօրեին վարակի առաջին դեպքն է արձանագրվել նաև Միացյալ Նահանգներում, ըստ պաշտոնական աղբյուրների՝ հիվանդը Չինաստանից ժամանած քաղաքացի է:

Ռուսաստանը հայտարարել է, թե խստացնում է Չինաստանի հետ սահմանի հսկողությունը՝ նոր վարակի տարածումը կանխելու համար:

XS
SM
MD
LG