Մատչելիության հղումներ

Ռուսաստանը ստուգումներ կիրականացնի սահմանային անցակետերում՝ կանխելու Չինաստանից նոր վիրուսի տարածումը


Գնացքը հատում է ռուս-չինական սահմանը, արխիվ

Ռուսաստանը հայտարարել է, որ պատրաստվում է ստուգումներ իրականացնել սահմանային անցակետերում և օդանավակայաններում ՝ կանխելու Չինաստանից նոր կորոնավիրուսի տարածումը, որի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, հարյուրավոր մարդիկ հիվանդացել են։

Ռուսաստանը Չինաստանի հետ ավելի քան 4 հազար 200 կիլոմետր սահման ունի, և ամեն տարի Ռուսաստան է այցելում մոտ մեկուկես միլիոն չինացի զբոսաշրջիկ:

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում France-Presse լրատվական գործակալությանը հայտնել են, որ Չինաստանից ժամանող ուղևորներին զննելու համար կձեռնարկվեն սանիտարական հսկողության լրացուցիչ միջոցառումներ, որոնց միջոցով ջերմային սքաներները չափում են ուղևորների մարմնի ջերմաստիճանը, երբ նրանք դեռ օդանավում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG