Մատչելիության հղումներ

Միշուստինը ներկայացրեց Ռուսաստանի կառավարության նոր կազմը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության շենքում, Մոսկվա, 21-ը հունվարի, 2020թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության շենքում, Մոսկվա, 21-ը հունվարի, 2020թ.

Երեքշաբթի երեկոյան Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել կառավարության նոր կազմը և կառուցվածքը։

Կառավարությունում, ինչպես և խոստացել էր Միշուստինը, շատ նոր դեմքեր կան։ Կառավարության ղեկավարը փոխել է 5 փոխվարչապետների և 10 նախարարների, ընդ որում՝ նոր փոխվարչապետներից 2-ը նրա նախկին տեղակալներն են Հարկային ծառայությունում. խոսքը Ալեքսեյ Ավերչուկի և Դմիտրի Գրիգորենկոյի մասին է։

Սերգեյ Լավրովը վերանշանակվել է արտգործնախարար, Սերգեյ Շոյգուն՝ պաշտպանության նախարար։

Վերլուծաբանները նկատում են, որ Կրեմլը բավականին մեծ անկախություն է տվել Միշուստինին կառավարության ձևավորման հարցում։

Դրա հետ մեկտեղ, առաջին փոխվարչապետ է նշանակվել Անդրեյ Բելոուսովը, ով նախագահ Պուտինի օգնականն էր տնտեսական հարցերով։

Մանրամասները տե՛ս այստեղ

XS
SM
MD
LG