Մատչելիության հղումներ

Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն


Հանրապետության առանձին շրջաններում այսօր ցերեկը, հունվարի 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հունվարի 21-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում այսօր ցերեկը, հունվարի 20-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն: 20-ի ցերեկը, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG