Մատչելիության հղումներ

Մամուլի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է


Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Մամուլի շենքում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին:

Այսօր, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG