Մատչելիության հղումներ

Հրդեհ Մամուլի շենքի առաջին հարկում. ԱԻՆ


Լուսանկարը՝ ԱԻՆ պաշտոնական կայքէջից

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG