Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը Սահմանադրության փոփոխություններ է առաջարկում


Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ուղերձն է հղում Դաշնային ժողովին, Մոսկվա, 15-ը հունվարի, 2020թ.
Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ուղերձն է հղում Դաշնային ժողովին, Մոսկվա, 15-ը հունվարի, 2020թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձում առաջարկել է փոփոխություններ կատարել Սահմանադրությունում, մասնավորապես՝ վերացնել նախագահության երկու ժամկետի մասին ձևակերպումը:

ՌԴ Սահմանադրությամբ բացառվում է երկրի նախագահի պաշտոնում նույն անձի՝ անընդմեջ երրորդ անգամ առաջադրվելու հնարավորությունը:

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնը առաջին անգամ ստանձնել է 2000 թվականին, երկու ժամկետ պաշտոնավարելուց հետո նա անցել է կառավարություն՝ ստանձնելով վարչապետի պաշտոնը, ապա Դմիտրի Մեդվեդևի նախագահության ժամկետը լրանալուց հետո ՝ 2012 թվականին կրկին դարձել է նախագահ: Կրեմլի ղեկավարի արդեն 4-րդ պաշտոնավարման ժամկետը կսպառվի 2024 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG