Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հանդես կգա Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձով, որի ընթացքում Կրեմլի ղեկավարը ներկայացնում է անցած տարվա արդյունքները և նոր հանձնարարականներ հնչեցնում:
Ռուսաստանի նախագահական աշխատակազմը նախապես չի հայտնել, թե որոնք են այս տարվա ուղերձի թեմաները։ Ավելի վաղ Պուտինն ակնարկել է, որ այս անգամ հատուկ ուշադրություն կհատկացնի ռուսաստանցիների եկամուտների մակարդակի բարձրացման և աղքատության հաղթահարման հարցերին։