Մատչելիության հղումներ

Երևանում, շրջանների զգալի հատվածում և Արցախում ձյուն է սպասվում


Այսօր երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, հունվարի 13-ի գիշերը շրջանների զգալի մասում, 13-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում այսօր ուշ երեկոյան, 13-ի գիշերը սպասվում է ձյուն, 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն էլ հայտնել է, որ այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։
Մարզերում սպասվող ձյան շերտի բարձրությունը կկազմի 4-8սմ, Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում՝ 8-13սմ։

«Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի ողջ գիշեր, վաղը ցերեկը տեղումները կդադարեն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը Երևանում կլինի 4-6սմ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG