Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց Ավստրալիայում՝ կլիմայական փոփոխությունների դեմ գործուն քայլեր ձեռնարկելու պահանջով


Հազարավոր ավստրալացիներ ի նշան բողոքի փողոց են դուրս եկել՝ իշխանություններից պահանջելու գործուն քայլեր ձեռնարկել կլիմայական փոփոխությունների դեմ:

Ցուցարարները վստահ են, որ չնայած աղետալի հրդեհներին, կառավարությունը շարունակում է չհավատալ կլիմայական փոփոխություններին և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում:

Սիդնեյում ցույցի մասնակիցները միավորվել են «մենք չունենք պահուստային կլիմա» և «փրկեք մեզ դժոխքից» կարգախոսների ներքո: Նրանք նաև կոչ են անում երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնին հրաժարական տալ՝ մեղադրելով կառավարության ղեկավարին կլիմայական հարցերում միջազգային պարտավորությունները շրջանցելու համար:

Հոկտեմբերից ի վեր Ավստրալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 27 մարդ, հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի, ավելի քան 100 միլիոն հեկտար տարածություն է այրվել, մի քանի հարյուր հազար մարդ տարհանվել է վտանգավոր գոտուց:

Մասնագետները կլիմայական փոփոխություններն են համարում այդ լրջագույն հետևանքների պատճառը:

XS
SM
MD
LG