Մատչելիության հղումներ

Անտառային հրդեհների դեմ պայքարում Ավստրալիան մտադիր է պահեստազորի ավելի քան 3 հազար զինվորականների ներգրավել


Հրդեհ Ավստրալիայի անտառներում, 4-ը հունվարի, 2020թ.
Հրդեհ Ավստրալիայի անտառներում, 4-ը հունվարի, 2020թ.

Ավստրալիան մտադիր է պահեստազորի ավելի քան երեք հազար զինվորականների ներգրավել անտառային հրդեհների դեմ պայքարում:

Երկրի պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսի խոսքերով՝ կառավարությունը աննախադեպ քայլերի է դիմում, քանի որ կրակի դեմ պայքարելու այլ միջոցներ չկան:

Ավստրալիայի որոշ նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն: Վերջին ամիսներին Ավստրալիայում մոտ հինգ միլիոն հեկտար անտառ է վառվել, զոհվել է առնվազն 23 մարդ և հազարավոր կենդանիներ, ավերվել է ավելի քան հազար տուն, որոշ շրջաններում ծխի պատճառով հնարավոր չի եղել անգամ օդից մարել կրակը: Իշխանությունները գործի են դրել ռազմանավեր ափամերձ շրջանների բնակիչներին տարհանելու նպատակով:

Անտառային հրդեհների պատճառով Ավստրալիայի շրջաններում և մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 26 անգամ գերազանցել է «կյանքի համար վտանգավոր» սահմանը:

Ըստ տեղի իշխանությունների, կրակը արագ տարածվում է ուժեղ քամու և ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG