Մատչելիության հղումներ

Ավստրալիայում հրդեհներից զոհվել է 27 մարդ


Անտառային հրդեհներ Ավստրալիայում
Անտառային հրդեհներ Ավստրալիայում

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն այսօր հայտնել է, որ անտառային հրդեհների զոհ է դարձել 27 մարդ, ավերվել է ավելի քան 2 հազար տուն: Իշխանությունը բնակիչներին վտանգավոր գոտիներից տարհանելու նոր հրամաններ է արձակել:

«Ցավակցություն եմ հայտնում բոլոր այն ընտանիքներին, որոնք կորուստներ են կրել այս սարսափելի աղետի հետևանքով: Մենք ամեն կերպ կօգնենք տուժածներին: Միաժամանակ ես հորդորում եմ բոլորին հետևել իշխանությունների կարգադրություններին և սատարել միմյանց», - ասել է վարչապետը:

Նա հավաստիացրել է, որ կառավարության բոլոր օղակներն ամեն ինչ անում են այս վիճակը հաղթահարելու համար:

Ավստրալիայում 4 ամիս շարունակ հրդեհներ են մոլեգնում: Վերջին շրջանում նորից շոգ եղանակ է հաստատվել, ինչը նպաստում է հրդեհների տարածմանը:

2019 թվականը համարվում է ամենատաք տարին Ավստրալիայի պատմության ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG