Մատչելիության հղումներ

Առանց տեղումների եղանակն առաջիկա օրերին կպահպանվի, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում հունվարի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է նաև, որ այսօր ժամը 8:45-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս ավտոմեքենաների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG