Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն զգուշացնում է բելառուսցիներին՝ 2020-ը լինելու է փորձությունների տարի


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամանորյա ուղերձով է հանդես գալիս, Մինսկ, 1-ը հունվարի, 2020թ․

Բելառուսի նախագահն Ամանորյա իր ուղերձում խոսել է երկրի ինքնիշխանությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին, զգուշացնելով՝ 2020-ը լինելու է ծանր աշխատանքի ու փորձությունների, հաղթանակների ու հիասթափությունների տարի: «Չէ՞ որ սեփական ճակատագիրը սեփական կամքով տնօրինելը հեշտ չի տրվում», - ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ավելի վաղ Բելառուսի երկարամյա առաջնորդը հրապարակավ հայտարարել էր, թե Կրեմլը տնտեսական ճնշումներ է բանեցնում Մինսկի դեմ՝ պահանջելով խորացնել ինտեգրացիան և միասնական պետություն ստեղծել:

Եղբայրական երկրները մի քանի ամիս է՝ չեն կարողանում համաձայնության գալ էներգակիրների գնի շուրջ: Տևական անարդյունք բանակցություններից հետո՝ դեկտեմբերի 31-ին, «Գազպրոմ»-ն ու Մինսկը ընդամենը ժամանակավոր պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի երկու ամիս:

XS
SM
MD
LG