Մատչելիության հղումներ

Ռոհանին հաստատում է՝ Իրանը լուրջ ֆինանսական կորուստներ է ունեցել ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով


Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, թե երկիրը վերջին տարում լուրջ ֆինանսական կորուստներ է ունեցել ամերիկյան պատժամիջոցների հետևանքով:

«Մենք կարող էինք 200 միլիարդ դոլարից ավելի եկամուտ ունենալ, եթե ներքաշված չլինեինք տնտեսական պատերազմի մեջ», - ասել է Ռոհանին՝ փաստացի հակադարձելով արմատականներին, որոնք պնդում են, թե սահմանափակումները չեն կարող հարվածել Իրանին:

«Եթե հաց ու ջուր չունես, վտանգի մեջ ես, որքան էլ ուժեղ լինես», - հայտարարել է նա:

2018-ից ի վեր, երբ Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքից և վերականգնեց պատժամիջոցները, Իրանը զրկվել է նավթի արտահանումների 90 տոկոսից: Տնտեսական խորացող խնդիրների պատճառով իրանական արժույթը մեկ տարում շուրջ 40 տոկոսով արժեզրկվել է՝ սկիզբ դնելով բազմահազարանոց ցույցերի:

XS
SM
MD
LG