Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը կոչ է անում ազատել իսլամական աշխարհը «ամերիկյան դոլարի գերիշխանությունից»


Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում Կուալա Լումպուրում ընթացող գագաթնաժողովի ժամանակ, 19-ը դեկտեմբերի, 2019թ.
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ելույթ է ունենում Կուալա Լումպուրում ընթացող գագաթնաժողովի ժամանակ, 19-ը դեկտեմբերի, 2019թ.

Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում շարունակվում է աշխարհի խոշորագույն իսլամական մի շարք պետությունների ղեկավարների գագաթնաժողովը:

Դրա ընթացքում այսօր մասնակիցներին է դիմել Իրանի նախագահ Հասան Ռոհանին` կոչ անելով խորացնել համագործակցությունը իսլամական պետությունների միջև և ազատվել արևմուտքի տնտեսական գերակայությունից:

«Իսլամական աշխարհը հարկավոր է փրկել ամերիկյան դոլարի և Միացյալ Նահանգների ֆինանսական գերիշխանությունից», - հայտարարել է Ռոհանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG