Մատչելիության հղումներ

Մերկելը Պուտինի և Էրդողանի հետ քննարկել է Լիբիայում և Սիրիայում տիրող կացությունը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների հետ հեռախոսով քննարկել է Լիբիայում և Սիրիայում ստեղծված կացությունը:

«Կողմերը պայմանավորվել են նոր լիցք հաղորդել դիվանագիտական ջանքերին», - այսօր հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:

Վերջին օրերին իրավիճակը արաբական այս երկու պետություններում խիստ սրվել էր: Սիրիայում կառավարական բանակը` ռուսական օդուժի աջակցությամբ, լայնածավալ հարձակում էր սկսել Իդլիբի ուղղությամբ: Թուրքիան էլ անցած շաբաթ հայտարարել էր Լիբիա զինված ստորաբաժանումներ ուղարկելու մտադրության մասին:

XS
SM
MD
LG