Մատչելիության հղումներ

Լիբիան ռազմական օգնության հարցով պաշտոնապես դիմել է Թուրքիային


Լիբիա - Մարտական գործողությունների ժամանակ խոցված տանկ Տրիպոլիի մատույցներում, հունիս, 2019թ.

Լիբիան պաշտոնապես դիմել է Թուրքիային օդային, ցամաքային և ծովային ռազմական օգնության հարցով, որպեսզի կանխի գեներալ Խալիֆա Հաֆթարի հարձակումը:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Լիբիա զորք ուղարկելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ այդ խնդրանքով կդիմի երկրի խորհրդարանին:

Թուրքիայի առաջնորդը նշել է, որ չեն պատրաստվում լուռ հետևել, թե ինչպես են ռուսաստանցի վարձկան զինվորականներն օգնում ապստամբ գեներալին:

Էրդողանն առաջարկել է Լիբիայում ստեղծված իրավիճակը քննարկել ռուսաստանցի պաշտոնակցի հետ, Կրեմլն առայժմ չի արձագանքել:

Մոսկվան, այդուհանդերձ, կտրականապես հերքում է իր զինվորականների մասնակցությունը լիբիական քաղաքացիական պատերազմում:

2011 թվականից ի վեր՝ Լիբիայի երկարամյա առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, այդ երկրում իշխանության համար պայքարը չի հանգուցալուծվում։ Լիբիայում երկիշխանություն է՝ Ֆայիզ Սարաջի ղեկավարած ազգային միասնության կառավարությունը և երկրի արևելյան շրջանում գործող Աբդալահ աթ-Թանիի ժամանակավոր վարչակարգը, որին սատարում է ըմբոստ ֆելդմարշալ Հաֆթարը, ով փորձում է վերահսկողություն հաստատել Տրիպոլիի նկատմամբ:

XS
SM
MD
LG