Մատչելիության հղումներ

Վերջին երկու շաբաթվա ընթացքում շուրջ 240 հազար սիրիացիներ լքել են իրենց բնակավայրերը


Իրենց տները լքած սիրիացիների քարավանը շարժվում է դեպի թուրք-սիրիական սահմանը; 24-ը դեկտեմբերի
Իրենց տները լքած սիրիացիների քարավանը շարժվում է դեպի թուրք-սիրիական սահմանը; 24-ը դեկտեմբերի

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայի հյուսիս-արևմուտքում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 235 հազար մարդ լքել են իրենց տները՝ նախագահ Բաշար Ասադի բանակի հարձակումներից փրկվելու նպատակով։

Դեկտեմբերի կեսերին Սիրիայի կառավարական բանակը, ռուսական զինուժի աջակցությամբ, վերսկսել է հարձակումները Իդլիբի վրա, որը զինված ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին տարածքն է:

Միջազգային կառույցների տեղեկություններով, վերջին օրերի օդային հարձակումների զոհ են դարձել տասնյակ խաղաղ բնակիչներ։ Նահանգի բնակչության ընդհանուր թիվը մոտ երեք միլիոն է:

Ասադի բանակի հարձակման թիրախը Մաարաթ ալ-Նուման խոշորագույն քաղաքն է, որը թույլ է տալիս վերահսկողության տակ վերցնել Հալեպն ու մայրաքաղաք Դամասկոսը իրար կապող մայրուղին:

Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի և Ասադի դաշնակիցներ Ռուսաստանի, Իրանի իշխանություններին կոչ է արել դադարեցնել հարձակումները:

«Ռուսաստանը, Սիրիան և Իրանը սպանում են կամ կսպանեն Իդլիբի հազարավոր խաղաղ բնակիչների: Մի՛ արեք», - Թվիթերում գրել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG