Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված հաղորդագրության համաձայն՝ երկրի ղեկավար Կիմ Չոն Ունը խորհրդակցություն է անցկացրել Աշխատավորական կուսակցության ղեկավարների հետ, որի ընթացքում խոսել է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մասին:
Անդրադառնալով ամերիկյան իշխանություններին ներկայացված վերջնագրին, որով Հյուսիսային Կորեան պահանջել էր ԱՄՆ-ից մինչև տարեվերջ մեղմացնել միջուկային խնդրում որդեգրած կոշտ դիրքորոշումը, Կիմ Չոն Ունը նշել է. - «Հարկավոր է դրական և նախահարձակ քայլեր ձեռնարկել, որոնք միտված կլինեն մեր երկրի անվտանգության և ինքնիշխանության լիարժեք ապահովմանը»: