Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան կրկին բալիստիկ հրթիռներ է փորձարկել


Հյուսիսային Կորեան սուզանավից հրթիռ է արձակում, 2-ը հոկտեմբերի, 2019թ․
Հյուսիսային Կորեան սուզանավից հրթիռ է արձակում, 2-ը հոկտեմբերի, 2019թ․

Պաշտոնական Փհենյանը հայտնում է բալիստիկ հրթիռների հերթական հաջող փորձարկումների մասին, որոնք այս անգամ իրականացվել են սուզանավերից:

Սա վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ միջուկային փորձարկումն է, որոնց անձամբ է հետևել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է հյուսիսկորեական իշխանությունների գործողությունները և Փհենյանին մեղադրել սադրանքների ու սպառնալիքների համար:

Հրթիռային փորձարկումները տեղի են ունենում Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների միջև հոկտեմբերի 5-ին նախատեսված բանակցությունների նախապատրաստման ֆոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG