Մատչելիության հղումներ

Տարեց տաքսիստին փողոցում ծեծած «Մերսեդես»-ի վարորդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել. հարուցվել է քրգործ


Երեկ համացանցում տեսանյութեր են հրապարակվել, ուր երևում է, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից իջնող տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում տաքսու վարորդ տարեց մի տղամարդու, նրան տապալում գետնին ու շարունակում հարվածներ հասցնել, մինչև որ միջամտում են անցորդները:

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել ու պարզել «Մերսեդեսի» վարորդի ինքնությունն ու գտնվելու վայրը։ «Դեկտեմբերի 27-ին Երևանի բնակիչ, 48-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են», - հաղորդում է Ոստիկանությունը:

Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշով` անձի նկատմամբ բռնությամբ զուգորդված խուլիգանություն։ Կատարվում է նախաքննություն։

Ստորև՝ Ոստիկանության տեսանյութը.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG