Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 20 քաղաքական ուժ


Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ

Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 20 քաղաքական ուժ՝ հիմնականում ոչ ընդդիմադիր կուսակցություններ: Փետրվարի 9-ին նախատեսված Միլի մեջլիսի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցանկը նախօրեին հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Միակ ընդդիմադիր ուժը, որը թեկնածուներ կառաջադրի այդ ընտրություններում Իլգար Մամեդովի գլխավորած ReAl կուսակցությունն է, սակայն քաղաքական այդ ուժի գրանցված չլինելու պատճառով դրա ներկայացուցիչներն ընտրություններին կմասնակցեն առանձին։

Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժերը՝ Ժողովրդական ճակատը և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, բոյկոտել են ընտրությունները՝ հայտարարելով, որ դրանց արդյունքները կանխորոշված են, քանի դեռ չեն իրականացվել իրենց պահանջները՝ «հավասար պայմաններ ստեղծել քարոզչության համար, վերացնել թեկնածուների գրանցման արհեստական խոչընդոտները, ընտրական հանձնաժողովներում ընդգրկել ընդդիմության ներկայացուցիչներին»։

Մոտ մեկ ամիս առաջ Միլի մեջլիսում բացարձակ մեծամասնություն ունեցող «Ենի Ազերբայջան»-ը անակնկալ հայտարարեց օրենսդիր մարմինը լուծարելու անհրաժեշտության մասին, քանի որ այն «խանգարում է երկրի առաջնորդի բարեփոխումներին»։

XS
SM
MD
LG