Մատչելիության հղումներ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կկայանան փետրվարի 9-ին


Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում կկայանան 2020 թվականի փետրվարի 9-ին: Այդ մասին հրամանագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է այսօր:

«Ադրբեջանական հանրապետության հինգերորդ գումարման Միլի մեջլիսը լուծարված է համարվում, խորհրդարանական հաջորդ ընտրությունները նշանակվում են 2020 թվականի փետրվարի 9-ին», - նշված է Ալիևի հրամանագրում:

Ադրբեջանի օրենսդիր մարմինը դեկտեմբերի 2-ին ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Խորհրդարանը ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 99 պատգամավոր, մեկը ձեռնպահ է մնացել, ընդդիմացել է ընդամենը մեկ պատգամավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG