Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտնում է Առինջի համայնքապետարանում կաշառառության դեպքի բացահայտման մասին


ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ
ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) այսօր հաղորդում է Կոտայքի մարզի Առինջ համայնքի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն բնույթի առերևույթ հանցագործության բացահայտման մասին:

«Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձինք, նույն համայնքում գտնվող հողատարածքը քաղաքացու անվամբ գրանցելու, կադաստրային ձևակերպումներ կատարելու գործընթացում իրենց լիազորությունների սահմաններում գործողություններ կատարելու պատրվակով, նշված քաղաքացուց 2016 թվականի ընթացքում պահանջել և որպես կաշառք առձեռն ստացել են 3 միլիոն 784 հազար ՀՀ դրամին համարժեք 8 հազար ԱՄՆ դոլար գումար: Արդյունքում նշված հողատարածքը համայնքապետարանից անցել է նշված քաղաքացու տնօրինմանը», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում։

ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` համապատասխան հոդվածների հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG