Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ». ՌԴ գլխավոր դատախազությունը չի հաստատել Խաչատուրյան քույրերի գործով մեղադրականը


Ռուսաստան - Ակցիա ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի Մոսկվայում, դեկտեմբեր, 2019թ.
Ռուսաստան - Ակցիա ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի Մոսկվայում, դեկտեմբեր, 2019թ.

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հրաժարվել է հաստատել նախաքննության մեղադրական եզրակացությունը Խաչատուրյան քույրերի քրեական գործով: Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը ՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրները:

Գլխավոր դատախազությունը եզրակացությունը վերադարձրել է քննությանը՝ լուրջ խախտումների պատճառով, գրել է թերթը:

Երեք քույրերը, հիշեցնենք, մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ: Երկու ավագ քույրերին սպառնում է 8-ից մինչև 20 տարվա ազատազրկում, կրտսերին՝ հարկադիր բուժում հոգեբուժարանում:

18, 19 և 20 տարեկան Քրիստինա, Անգելինա և Մարիա Խաչատուրյանների պաշտպանները պահանջում են մեղմացնել մեղադրանքը:

Փաստաբանները պնդում են, որ սպանությունը տեղի է ունեցել ինքնապաշտպանության շրջանակներում՝ երկարամյա տանջանքների, ծեծի, սեռական բռնության ֆոնին:

Չնայած հանցագործության ծանրությանը՝ տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանում հանդես են գալիս ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի, պնդելով, որ աղջիկներն իրենց հոր բռնարարքներից ինքնապաշտպանվելու իրավունք ունեին։

XS
SM
MD
LG