Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին տեղումներ են սպասվում


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 26-ին և 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-ի գիշերը կբարձրանա 8-10, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 26-ին հնարավոր են, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG