Մատչելիության հղումներ

Վարչապետը ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված բժշկական կենտրոնի բացմանը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Դիլիջանի վերակառուցված և վերազինված բժշկական կենտրոնի բացման արարողությանը: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել բժշկական կենտրոնով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Տավուշի մարզի առողջապահության զարգացման ծրագրի շրջանակում կենտրոնը սերտորեն համագործակցում է Երևանի առաջատար բժշկական կենտրոնների հետ և ընդգրկված է ՀՀ առողջապահության ոլորտի կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերում:

2019 թվականին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ծրագրի՝ պետպատվերի շրջանակում Դիլիջանի բժշկական կենտրոնին հատկացվել է 275 մլն դրամ: Բժշկական կենտրոնն ունի նաև առողջության առաջնային պահպանման օղակ՝ պոլիկլինիկա, ծննդատուն, շտապօգնության ծառայություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG