Մատչելիության հղումներ

Եռամսյա հապաղումից հետո Աֆղանստանում հրապարակվել են նախագահական ընտրությունների արդյունքները


Աֆղանստան - Գործող նախագահ Աշրաֆ Ղանին ելույթ է ունենում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, Քաբուլ, 22-ը դեկտեմբերի, 2019թ․
Աֆղանստան - Գործող նախագահ Աշրաֆ Ղանին ելույթ է ունենում ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, Քաբուլ, 22-ը դեկտեմբերի, 2019թ․

Աշրաֆ Ղանին կշարունակի պաշտոնավարել որպես Աֆղանստանի նախագահ: Դա են վկայում սեպտեմբերի 28-ին կայացած նախագահական ընտրությունները արդյունքները, որոնք հրապարակվեցին նախօրեին:

Ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը մի քանի անգամ հետաձգվել էր` ընտրական հանձնաժողովների աշխատակիցների կողմից թույլ տված խախտումների և հաշվարկի ընթացքում ծագող տեխնիկական խնդիրների պատճառով:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Աշրաֆ Ղանին ստացել է քվեների ավելի քան 50, իսկ նրա մրցակիցը` երկրի գործադիր իշխանության ղեկավար Աբդուլա Աբդուլան, շուրջ 39 տոկոսը: Աբդուլան, սակայն, արդեն իսկ հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները:

«Մեր ակնկալիքն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անաչառ կերպով կքննի ներկայացված բողոքները, ինչպես նաև ի վիճակի կլինի տարանջատել կեղծված քվեները մաքուր քվեներից», - հայտարարել է Աբդուլան Քաբուլում հրավիրված ասուլիսի ժամանակ:

XS
SM
MD
LG