Մատչելիության հղումներ

Աֆղանստանի գործող նախագահը հաղթանակ է տարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում


Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին, արխիվ
Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին, արխիվ

Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Երկրի ԿԸՀ-ն այսօր հրապարակել է սեպտեմբերի 28-ին կայացած քվեարկության նախնական արդյունքները, ըստ որոնց Ղանին ստացել է քվեների 50.6 տոկոսը: Երկու ամիս առաջ կայացած քվեարկության արդյունքների ամփոփումը շարունակ հետաձգվում էր՝ կեղծիքների ու բացթողումների մասին հաղորդումների ու տեխնիկական խնդիրների պատճառով:

Գործող նախագահի մրցակիցը՝ Աբդուլա Աբդուլան, ըստ ԿԸՀ-ի, ստացել է ձայների 39.5 տոկոսը: Վերջինիս աջակիցները շաբաթներ շարունակ բողոքի ցույցեր էին անցկացնում և պնդում, թե քվեարկությունը կեղծվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG