Մատչելիության հղումներ

Աֆղանստանի վարչապետը պնդում է, թե հաղթել է նախագահական ընտրություններում


Աֆղանստան - Նախագահական ընտությունների քվեարկությունը Քաբուլի ընտրատեղամասերից մեկում, 28-ը սեպտեմբերի, 2019թ․

Աֆղանստանում շարունակվում է շաբաթ օրը կայացած նախագահական ընտրությունների ընթացքում տրված քվեների հաշվարկը:

Շաբաթօրյա ընտրություններն աչքի ընկան նախևառաջ ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշով: Գրանցված ավելի քան 9 միլիոն ընտրողներից տեղամասեր էր գնացել շուրջ 2 միլիոնը:

Հիմնական պայքարն ընթանում էր գործող նախագահ Աշրաֆ Ղանիի և վարչապետ Աբդուլա Աբդուլայի միջև: Աբդուլան, վկայակոչելով քվեների զուգահեռ հաշվարկի արդյունքները, որ իրականացրել են իր թիմակիցները, հայտարարել է, թե բավարար թվով քվեներ է ստացել առաջին փուլում հաղթանակի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG