Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի գործով տուժողների թևը գործնական քայլեր պիտի անի, պնդում է Սեդա Սաֆարյանը


Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ անազատության մեջ․ Վերաքննիչ դատարանն անցած շաբաթ մերժեց պաշտպանական խմբի բողոքը:

Քոչարյանի պաշտպանների միակ ցանկությունն այն է, որ Մարտի 1-ի գործի ապացույցները չհրապարակվեն, պնդում է փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, ով Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Սեդա Սաֆարյան․ - Պաշտպանների միակ ցանկությունը նա է, որ էս քրեական գործը երբեք ապացույցների տեսանկյունից չբարձրաձայնվի, հրապարակումներ չլինի, որովհետև շատ հաճախ է Ռոբերտ Քոչարյանը կանգնում և ասում՝ «իմ քրեական գործը իմ վրա կարած է», հիմա երբ որ հրապարակվի, կտեսնեք, որ ոչ թե «կարած է», այլ այնքան շատ ապացույցներ կա երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված, որ դրա մասին խոսելը ավելորդ է:

Եվ մի բան էլ երևի նկատել եք՝ երբ որ ես կանգնում և ուզում եմ գործի փաստերի հրապարակումներ անել, Ռոբերտ Քոչարյանի երկու պաշտպաններ մի տեսակ ոնց որ դրա համար ստեղծված լինեն՝ դա Օրբելյանը և Հայկ Ալումյանն է, որոնք կանգնում են և միշտ առարկություն են ներկայացնում, որ ես փաստ եմ ուզում հրապարակել: Բայց եթե մի դեպքում ասում են՝ փաստ չկա, Ռոբերտ Քոչարյանը անհիմն կալանավորված է, մեկ այլ դեպքում, երբ ուզում ես փաստ հրապարակել, որ այ, այս կարգի ցուցմունքների վրա նա կարող է ներազդել, ասում են՝ սկսեց հրապարակումը: Ուզում եմ ասել, որ էդ երկիմաստ մոտեցման պատճառը նա է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի արձանագրվի երկու հանգամանք, նախ, որ՝ այ տեսեք, փաստ չկա, իսկ երբ փաստը հրապարակել ես ուզում, ասում են՝ դրա ժամանակը չի, մի հրապարակի:

Էս իրավիճակում շատ դժվար է ասել, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների աշխատանքը բարեխիղճ է, ես կոնկրետ գտնում եմ, որ իրավունքի չարաշահումը առկա է, և չի կարող, ասենք, չորս ամսվա մեջ երեք-չորս անգամ առնվազն խափանման միջոցի միջնորդություն ներկայացնել և դատական նիստերը ծանրաբեռնել բացառապես խափանման միջոցներով:

Տուժողների թևը գործնական քայլեր պիտի անի, և ես առաջին կարևոր հանգամանքը դա եմ դիտարկում, որ նույն բովանդակությամբ միջնորդությունների քննարկման հետ կապված մենք պետք է ծանրակշիռ դիրքորոշում արտահայտենք և օրենքով սահմանված եղանակով դադարեցնենք այն, ինչ որ փորձում է առաջ տանել պաշտպանության թևը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի դեկտեմբերի 22-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG