Այսօր ժամը 8:30-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց. բեռնատար ավտոմեքենաների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ: