Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 2019 թվականը համարում է հաջողված:
Կառավարության «2019-ի ամփոփում» տեսանյութում Տոնոյանը նկատում է. - «Անցյալ տարին բավականին հաջողված էր բոլոր առումներով, մասնավորապես, կյանքի կոչեցինք շատ կարևոր՝ սննդի կազմակերպման ոլորտը: Զինծառայողներին մատուցվում է բարձր որակի սննդարար և բազմատեսակ սնունդ: Մեր զինծառայողները վաստակել են լավագույնը ունենալու իրավունքը, և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ խնդրի կատարմանը»:
Նախարարն ընդգծում է նաև, որ անցնող տարին նշանավորվեց նոր սպառազինությունների ձեռքբերմամբ. - «ՀՀ զինված ուժերը, հայոց բանակը համալրվեց նորագույն ռազմական տեխնիկայով, սպառազինության զինատեսակներով: Մեր զինված ուժերը օրեցօր հզորանալու են, մեր ուժը լինելու լինելու է հակառակորդի համար ավելի մահաբեր»: